վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և դրա այն օրինակը, որ ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբությունների պահեստի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։ |
վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։
Նա բերեց իր հոր սյուները [𝕸 նվիրաբերած իրերը], նաև իրեն պատկանող արծաթե ու ոսկե սյուներն ու անոթները և դրեց Տիրոջ տանը։
Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.
Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Աքազը Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարանում գտնվող արծաթն ու ոսկին վերցրեց և որպես պարգև ուղարկեց Ասորեստանի արքային։
Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը
Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։
«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։
Աստվածային տեսիլքի մեջ նա ինձ բերեց Իսրայելի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լեռան վրա, իսկ դրա վրա՝ դեմ հանդիման, կար քաղաքի պես մի շինվածք։
Նրա թե՛ սենյակները, թե՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, որտեղ ողջակեզներն էին լվանում։ Դռան կամարի տակ սեղաններ կային,
նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։