Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 31:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Ահա անվանապես ընտրեցի Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 31:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։


Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Աստված անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն՝ Բեսելիելին։


Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։


Բեսելիելը տապանակը շինեց չփտող փայտից, երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո այդ ասածն էլ կկատարեմ, որովհետև շնորհ գտար իմ առաջ, և քեզ ավելի եմ գնահատում, քան մյուսներին»։


Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Տա՛ր այս ժողովրդին”, բայց դու չես հայտնել, թե ո՛ւմ ես ուղարկելու ինձ հետ։ Դու ինձ ասացիր՝ “Քեզ բոլորից բարձր եմ դասում, և վայելում ես իմ շնորհը”։


Հեսուն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Մովսեսը. նա պատերազմեց ամաղեկացիների դեմ։ Մովսեսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։


Հուդայի ցեղից Բեսելիելը՝ որդին Ուրիի, որը որդին էր Ովրի, արեց այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։


Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։


Բեսելիելին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը, կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանված նրբահյուս բեհեզ գործածելով, կատարում էր ոստայնանկության, ասեղնագործության ու նկարչության աշխատանքները։


Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ