Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասել էր, որ Տերը՝ Աստված, հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին և բնակեցրել Իսրայելում հավիտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։ |
ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։
Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
«Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։
Քեզ կհուսան բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, Քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։
Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու տարիքն առել էր,