արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հոտն ի՞նչ է արել։ Տե՛ր, Աստված, թող քո ձեռքն իմ և իմ հոր տան դեմ լինի և ոչ թե քո ժողովրդի դեմ՝ կոտորելու նրան, Տե՜ր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝ նրան բնաջնջելու համար»։ |
արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։
Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա։ Նա Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա հաշվառո՛ւմ կատարիր Իսրայելում և Հուդայի երկրում»։
Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։
Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։
Դավիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի՝ այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ հիմարացա»։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։
Հովնանն ասաց նրանց. «Ինձ վերցրե՛ք ծովը գցեք, և ծովը ձեզնից կհանգստանա, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ մրրիկը ձեր դեմ»։
Դուք էլ այսօր խոտորվեցիք Տիրոջից։ Եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը բարկություն կթափվի ամբողջ Իսրայելի վրա։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։