Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՆԱՆ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հովնանն ասաց նրանց. «Ինձ վերցրե՛ք ծովը գցեք, և ծովը ձեզնից կհանգստանա, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ մրրիկը ձեր դեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՆԱՆ 1:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։


Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հոտն ի՞նչ է արել։ Տե՛ր, Աստված, թող քո ձեռքն իմ և իմ հոր տան դեմ լինի և ոչ թե քո ժողովրդի դեմ՝ կոտորելու նրան, Տե՜ր»։


Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց, արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։


Իմաստությունը լավ է պատերազմի սարքերից, իսկ մեկ մեղավորը շատ բարիքներ կարող է կորստյան մատնել։


Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզնից հանգստանա», քանի որ ծովն է՛լ ավելի էր ալեկոծվել և փոթորիկ էր բարձրացնում նրանց վրա։


Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։


չեք էլ խորհել, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։


ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։


Իսրայելի որդիներն այլևս չեն կարող կանգնել իրենց թշնամիների դեմ, այլ թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք դարձան։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, քանի դեռ այդ նզովվածը չեք վերացնի ձեր միջից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ