Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես՝ քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ.

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:33
9 Խաչաձեւ Հղումներ  

Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։


Այդ նույն չափով Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն մի ուխտի։


Կուզեի ես ինքս նզովված լինել Քրիստոսից իմ եղբայրների, իմ ազգակիցների համար ըստ մարմնի,


Արդ, եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն իմ անունը ևս ջնջի՛ր քո մատյանից, որի մեջ գրեցիր»։


Եվ քանի որ ես՝ քո ծառան, երաշխավոր եմ եղել այդ տղային իր հորից ստանալու համար՝ ասելով. “Եթե նրան չվերադարձնեմ ու չկանգնեցնեմ քո առաջ, ապա իմ ամբողջ կյանքում թող հանցավոր լինեմ հորս առաջ”,


Որովհետև ինչպե՞ս կարող եմ իմ հորը ներկայանալ, եթե այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որ հորս է վիճակվելու»։


Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։


Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ