Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Դավիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի՝ այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ հիմարացա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:8
16 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի,


Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։


Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։


Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն, քանի որ տկարացար քո անօրենություններով։


Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-


Տերը սիրում է ողորմություն և իրավունք։ Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,


Ես ապրեցի անբծությամբ. Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։


Ասաց նրանց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խոսեց՝ ասելով. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրեց մեզ վրա”»։


Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։


Ես ինչպե՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Արդ, խոսի՛ր արքայի հետ, և նա չի հրաժարվի ինձ քեզ տալուց»։


Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։


Սամուելն ասաց Սավուղին. «Զուր ես արել, քանի որ չես պահել իմ պատվիրանը, որ Տերն էր պատվիրել։ Տերը քեզ Իսրայելի վրա ցմահ թագավոր պիտի դարձներ,


Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։


Այս ամբողջ կատարվածը չար երևաց Տիրոջ աչքին, և նա հարվածեց Իսրայելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ