Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։ |
Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
Այսպիսով ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար։ Ապա Սողոմոնը ներս տարավ իր հայր Դավթի սրբությունները, արծաթը, ոսկին ու սպասքը և դրեց Տիրոջ տան գանձարանը։
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։
Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը Տիրոջն են պատկանելու և Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։
Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրվեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից և երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։
Դավիթն ասաց. «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»։ Պատանյակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա։ Տերս ինձ լքեց, քանի որ երրորդ օրն է, ինչ հիվանդ եմ։
Դավիթն առավ բոլոր հոտերն ու արջառները և տարավ ավարի առջևից։ Ավարի համար ասում էին. «Սա Դավթի ավարն է»։