Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այսպիսով ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար։ Ապա Սողոմոնը ներս տարավ իր հայր Դավթի սրբությունները, արծաթը, ոսկին ու սպասքը և դրեց Տիրոջ տան գանձարանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:1
7 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։


Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,


Դավիթ արքան այս ամենը Տիրոջը նվիրաբերեց, ինչպես նվիրաբերել էր իր հաղթած բոլոր ազգերից՝


Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։


տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։


Հինգ պատվանդանները տեղադրեց տաճարի աջ կողմում, մյուս հինգը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ