Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրվեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից և երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 6:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն քաղաքը կրակով այրեց և այն դարձրեց հողաբլուր, որ հավիտյան անշեն մնաց մինչև այսօր։


Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.


այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։


Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը Տիրոջն են պատկանելու և Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։


այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք,


Պոռնիկ Ռահաբին, նրա հայրական տունը և նրա ամբողջ ունեցվածքը փրկեց Հեսուն։ Ռահաբը բնակվեց Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև թաքցրեց այն հետախույզներին, որոնց Հեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը հետախուզելու։


Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները, որտեղ բնակվում էին, ինչպես նաև նրանց ավանները։


Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։


Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին. նրա մեջ ոչ մի շնչավոր էակ չմնաց։ Ասովրն էլ կրակով այրեցին։


Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։


Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ