Քեզ նման ոչ ոք չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ դատելով այն ամենից, որ լսել ենք մեր ականջներով։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրի վրա չկա այնպիսի ազգ, ինչպիսին Իսրայելի քո ժողովուրդն է, որին Աստված առաջնորդեց՝ փրկելու որպես իր ժողովրդին, որպեսզի իր համար մեծ ու երևելի անուն ստեղծի՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին ազատեցիր Եգիպտոսից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։ |
Քեզ նման ոչ ոք չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ դատելով այն ամենից, որ լսել ենք մեր ականջներով։
Քո իսրայելացի ժողովրդին հավիտենապես ժողովուրդ դարձրիր քեզ, և դու նրանց համար Աստված եղար։
Հրաշքներ գործեցիր Եգիպտոսում փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ հպարտացավ քո ժողովրդի վրա, և փառավորեցիր քո անունը մինչև այսօր։
Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։
Իմ անվան համար ես քեզ ցույց տվեցի իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, որպեսզի քեզ չոչնչացնեմ։
ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։
իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։
Հնուց ի վեր չլսեցինք, և ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված, որ քո ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ,
Իսրայելի քո ժողովրդին դու եգիպտացիների երկրից հանեցիր հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթ բազկով և մեծամեծ տեսիլքներով։
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որին Աստված այդքան մոտ է, ինչպես մեզ Տերը՝ մեր Աստվածը, ամեն ինչում, երբ դիմում ենք իրեն։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։