բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը հավիտենական պիտի դարձնեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։ |
բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
Եվ երբ քո օրերը լրանան, դու կննջես քո նախնիների հետ։ Քեզնից հետո քեզնից ծնված քո զավակին պիտի բարձրացնեմ և պիտի պատրաստեմ նրա թագավորությունը։
Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածությունը նրանից չեմ պակասեցնելու, ինչպես մերժեցի նրանց, որ քեզնից առաջ էին։
Հրեաները, պատասխան տալով, մեզ այսպես ասացին. “Մենք Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այս տունը, ինչպես շինված էր շատ տարիներ առաջ Իսրայելի մեծն Սողոմոն թագավորի կողմից, և նույն օրինակով էլ մենք կառուցում ենք այն։
Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։