Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ երբ քո օրերը լրանան, դու կննջես քո նախնիների հետ։ Քեզնից հետո քեզնից ծնված քո զավակին պիտի բարձրացնեմ և պիտի պատրաստեմ նրա թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:11
21 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց ու գնաց-միացավ իր հայրերին, և նրա մարմինն ապականություն տեսավ։


Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.


Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։


Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։


Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։


Բայց դու խաղաղ հոգով կգնաս քո նախնիների մոտ՝ խոր ծերության հասնելով։


բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։


այն օրերից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի կարգել։ Ես խոնարհեցրի քո բոլոր թշնամիներին և պիտի բազմացնեմ քեզ ու ես՝ Տերս, քեզ համար տուն պիտի կառուցեմ։


Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը հավիտենական պիտի դարձնեմ։


Տերն այսպես է ասում. «Դավթի սերնդից Իսրայելի տան գահին նստող մարդ չպիտի պակասի,


Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ որդիդ, որ քեզնից է ծնվելու, նա է, որ իմ անունով տուն է շինելու”։


Եվ նրանց տարիները ունայն պիտի լինեն։ Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ