Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հազար տարին Տիրոջ աչքին նման է երեկվա օրվան, Որ անցավ գիշերվա պահի պես,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Քո սերունդը պիտի հաստատեմ հավիտյան և սերնդից սերունդ պիտի հիմնեմ քո աթոռը»։ (Սելա)։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:4
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հիմա թող քո օրհնությունը լցնի քո ծառայի տունը, որ հավիտյան քո առջև լինի, Տե՜ր իմ, Տե՛ր, քո օրհնությամբ քո ծառայի տունը հավիտյան օրհնված թող մնա»։


ապա քո թագավորության աթոռն Իսրայելի վրա հավիտյան կանգուն կպահեմ, ինչպես խոստացել եմ քո հայր Դավթին՝ ասելով՝ “Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայելի գահի վրա”։


Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։


Աստված բոլոր ազգերից ընտրեց Իսրայելին և իր թագավորությունը հավիտյանս հաստատելու համար ամբողջ Իսրայելից ընտրեց Հուդայի ցեղին։ Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և ուզեց, որ իմ հոր որդիներից ե՛ս լինեմ թագավոր ամբողջ Իսրայելի վրա։


Մինչև մտնեմ Աստծու սրբարանը Եվ իմանամ նրանց վախճանը։


Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը Տե՛ր, մեր ապավենը եղար սերնդեսերունդ։


Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։


Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ