Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հրեաները, պատասխան տալով, մեզ այսպես ասացին. “Մենք Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այս տունը, ինչպես շինված էր շատ տարիներ առաջ Իսրայելի մեծն Սողոմոն թագավորի կողմից, և նույն օրինակով էլ մենք կառուցում ենք այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:11
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։


Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։


Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.


Քանզի այս գիշեր հրեշտակն Աստծու, որին պատկանում եմ ես ու ծառայում, երևաց ինձ


«Ասում եմ ձեզ, ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նույնը կանի նրանց վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ։


Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։


Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։


Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։


և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։


Հարցրինք առաջնորդների անունները, որ տեղեկություն տանք քեզ և գրենք նրանց իշխանների անունները։


Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,


Քսան տարվա ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքայի տունը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ