Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, ամեն մեկին փռից մեկ հաց տվեց և մեկ պատառ միս՝ կասկարայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։ |
Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
Դավիթը, վերջացնելով ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Տիրոջ անունով օրհնեց ժողովրդին։
Դավիթը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երգելու, փառք տալու և Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն օրհնելու համար ղևտացիներից սպասավորներ նշանակեց։
Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
և ոչ էլ այնպես, ինչպես որ Մովաբի մեջ ողբն են անում։ Մովաբի մեջ պիտի ողբան բոլոր նրանք, ովքեր բնակվում են Դեսեթում. պիտի մրմնջան ու չամաչեն։
Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։
Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։