Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Ով առաջինը հարվածի հեբուսացիներին, նա էլ իշխան ու զորավար կլինի»։ Սարուիայի որդի Հովաբն առաջինը ելավ նրանց դեմ ու դարձավ իշխան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։ |
Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Հովաբն Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու փելեթիների,
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։
Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրավեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դավթի քաղաքը։
իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփելից հետո, մերձավոր լինելու տեսակետից, գալիս էին Բանեայի որդի Հովիդայիան և Աբիաթարը։ Արքայի զորքերի հրամանատարն էր Հովաբը։
Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը Հավիտյանս հավիտենից Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։
Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։