Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ25 Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։ Տես գլուխը |