Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։


Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատարն էր, Աքիի որդի Հովսափատը դիվանապետ էր,


հավաքեցին իրենց բոլոր զինվորներին և շարժվեցին, որպեսզի գնան ու պատերազմ մղեն Նաթանի որդի Իսմայելի դեմ։ Նրան հանդիպեցին Գաբավոնում՝ հորդ ջրերի մոտ։


Դավիթն ասաց. «Ով առաջինը հարվածի հեբուսացիներին, նա էլ իշխան ու զորավար կլինի»։ Սարուիայի որդի Հովաբն առաջինը ելավ նրանց դեմ ու դարձավ իշխան։


Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։


Հովաբն Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու փելեթիների,


Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։


Երբ նրանք Գաբավոնի մեծ քարի մոտ էին, նրանց դիմաց ելավ Ամեսային։ Հովաբը հագել էր իր զրահավոր թիկնոցը, դրա վրա մեջքին կապել էր պատենավոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցված։


Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։


Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։


Սրանք են Դավիթ արքայի զորավարների անունները. Հովաբի եղբայր Ասայել, որը երեսուն զորավարներից մեկն էր։ Բեթղեհեմում ապրող նրա հորեղբոր՝ Ելիուդի որդի Եղեանան,


Չորրորդը չորրորդ ամսվա համար Հովաբի եղբայր Ասայելն էր, նաև նրա որդի Զաբդեան և նրանից հետո՝ նրա եղբայրները։ Նրա դասում կար քսանչորս հազար հոգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ