Ա Հովհաննես 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։ |
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։
Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն,
«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։
Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։
Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։
Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։
Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի.