Ա Հովհաննես 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդյակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև ձեր մեղքերը ներված են ձեզ նրա անվան համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։ |
Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,
և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։
Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։
Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.
Գրեցի ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն. գիտեք նաև այն, որ ամեն ստախոսություն ճշմարտությունից չէ։
Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որն ի սկզբանե ունեիք։ Եվ հին պատվիրանն այն խոսքն է, որը լսեցիք։