Ա Հովհաննես 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ասենք, թե չենք մեղանչել, սուտ ենք հանում նրան, և նրա խոսքը մեր մեջ չէ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։ |
Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։
Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։
Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ իսկ ունի այս վկայությունը. ով չի հավատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված վկայեց իր Որդու համար։