Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Ա Կորնթացիներին 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։ |
Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին.
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
Ես էլ, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ, չեկա պատմելու ձեզ Աստծու վկայությունը խոսքի իմաստության գերազանցությամբ.
Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։
որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Իսկ եթե նույնիսկ մեր Ավետարանը ծածկված է, ծածկված է նրանց համար, ովքեր կորստյան տանող ճամփի վրա են։
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
Ուստի Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանված ուսուցմանը՝ առանց վերստին կանգ առնելու մահացու գործերից ապաշխարելու, դեպի Աստված հավատի,
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։