Ա Կորնթացիներին 11:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գոհություն հայտնեց, կտրեց այն և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արե՛ք այս իմ հիշատակի համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ |
Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։
Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,
Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ խմեք»։
դու կպատմես քո որդուն ու կասես. “Հորդանան գետի ջրերը ցամաքեցին ողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով”։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի որդիների մեջ»։