Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
Ա Կորնթացիներին 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։ |
Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։
Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,
Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։
Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։
Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը, բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը, որովհետև վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրա։
Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։
որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։
Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները,