Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Եթե մեկը քեզ՝ այդ գիտությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերած մսից ուտելու։