Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:22
19 Խաչաձեւ Հղումներ  

Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ ու հզորացավ, նա և նրա հետ նաև բոլոր իսրայելացիներն անտեսեցին Տիրոջ պատվիրանները։


Ռոբովամը չարիք գործեց, որովհետև նրա սիրտը հակված չէր Տիրոջը փնտրելուն։


Սակայն Հուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին Տիրոջ՝ իրենց Աստծու պատվիրանները և ընթացան Իսրայելի երկրում ընդունված սովորույթներով։


Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջև առավել չար գտնվեց, քան իր բոլոր նախորդները։


Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։


Սամեգարը մեռավ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։


Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։


Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։


Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, լափող կրակ է, նախանձախնդիր Աստված։


«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,


Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպես Հովակիմն էր գործել։


Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ