Ա Թեսաղոնիկեցիներին 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։ |
Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։
Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։
Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։
Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։
որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։
Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։