Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Տիմոթեոսին 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։

Տես գլուխը Պատճենել




Ա Տիմոթեոսին 5:17
41 Խաչաձեւ Հղումներ  

Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։


Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։


Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։


Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։


Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։


Նրան Տիրոջով ընդունե՛ք լիակատար ուրախությամբ և այդպիսիներին պատվեք,


թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։


Նրանք մեծ շուքով պատվեցին մեզ, և երբ գնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։


Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,


Ողջունե՛ք Տրիփոսին և Տրիփոնին, որոնք աշխատեցին Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդեին, որ Տիրոջ համար շատ աշխատեց։


Հոժարեցին, որովհետև նաև պարտական են նրանց։ Իրոք, եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտական են նաև նրանց նյութական կարիքներին մասնակից լինել։


Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։


որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։


որ արդարև արեցին՝ Բառնաբասի և Սողոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երեցներին։


Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։


Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։


Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և միշտ մնա՛ այդպես։ Եթե այս ամենն անես, կփրկես թե՛ քեզ և թե՛ նրանց, ովքեր լսում են քեզ։


(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),


կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։


Ահա նախապես ասացի ձեզ։


Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին և բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։


Որովհետև հենց սրա համար ենք տքնում և նախատինքներ ընդունում, որովհետև մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների։


Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։


Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։


Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։


Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։


Եվ կնստեք ամրոցներում, դուք, ժողովրդի կալանավորնե՛ր, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ։


Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։


Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։


Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։


որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։


Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։


Երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։


Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։


և թող բաժին ստանա՝ անկախ իր հայրական տանը ստացած եկամուտից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ