41 Ես մարդկանցից փառք չեմ ընդունում։
41 Ես մարդկանցից փառք չեմ ուզում։
Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։
ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։
Ես իմ փառքը չեմ փնտրում. բայց կա մեկը, որ այն փնտրում է ու դատում։
Բայց ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։
Հիսուսը պատասխանեց. «Եթե ես փառավորեմ ինքս ինձ, իմ փառքը ոչինչ է. իմ Հայրն է ինձ փառավորում, որի մասին դուք ասում եք՝ “Մեր Աստվածն է”,
Երբ Հիսուսն իմացավ, որ գալու են իրեն տանելու և բռնի կերպով թագավոր դարձնելու, կրկին միայնակ դեպի լեռը գնաց։
Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
քանի որ Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որին տվեցի իմ ամբողջ բարեհաճությունը»։
որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։
Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։
Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու սերը ձեր մեջ չունեք։
քանի որ մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տվածը։