Աբեսաղոմը մտածում էր. «Եթե որևէ մեկն ինձ դատավոր նշանակեր այս երկրի վրա, և ամեն ոք, որ վեճ կամ դատ ունենար, ինձ մոտ գար, ես արդարությամբ կդատեի նրան»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։ |
Աբեսաղոմը մտածում էր. «Եթե որևէ մեկն ինձ դատավոր նշանակեր այս երկրի վրա, և ամեն ոք, որ վեճ կամ դատ ունենար, ինձ մոտ գար, ես արդարությամբ կդատեի նրան»։
Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։
Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառ տեսնողների աչքերը և ապականում արդար խոսքերը։
Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,
Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։
աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Հիմա ձեզ թագավորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պետք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մեջ են։ Իմ վաղ հասակից մինչև այսօր ես ձեզ ղեկավարեցի։ Ես ահա կանգնած եմ ձեր առաջ,
Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։