Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։ |
Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
Ես քո դեմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դեմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դեմ։ Իսրայելի և Ամովնի որդիների միջև դատավոր եղող Տերը թող այսօր դատաստան անի”»։
Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին
Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։
Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։
Արդ, իմ արյունը Տիրոջ առջև գետնին թող չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը ելել է իմ կյանքը խլելու, ինչպես որ ագռավն է թևածում լեռների վրա»։