Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Սավուղն ու ողջ Իսրայելը լսեցին այլազգու խոսքերը, ահաբեկվեցին, շատ վախեցան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։ |
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։
Այլազգին ավելացրեց. «Ահավասիկ ես այսօր Իսրայելի զորքը խայտառակելու եմ։ Մի մա՛րդ տվեք, և ես ու նա երկուսով մենամարտենք»։
Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։
Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։