Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը եկավ Սավուղի մոտ և սպասարկում էր նրան։ Սավուղը նրան շատ սիրեց, և նա նրա կապարճակիրը դարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. և Սավուղը շատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։ |
Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։
Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։
Սավուղը Հեսսեին լուր ուղարկեց՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, քանի որ իմ առաջ շնորհ գտավ»։
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Հովնաթանը կանչեց Դավթին և հաղորդեց նրան այս բոլոր խոսքերը։ Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և նա Դավթին վերաբերվեց այնպես, ինչպես նախկինում։