Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

55 Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

55 Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:55
9 Խաչաձեւ Հղումներ  

Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։


«Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում


Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։


Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։


Դավիթը վերցրեց այլազգու գլուխը և այն բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում։


Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ և իմացի՛ր, թե ո՛ւմ որդին է այդ պատանյակը»։


Սավուղը նրան հարցրեց. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դավիթն ասաց. «Քո ծառա Հեսսե Բեթղեհեմացու որդին եմ»։


Դավիթը վեր կացավ, գաղտագողի եկավ այն տեղը, որտեղ մնում էր Սավուղը, և գտավ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զորապետը։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, իսկ նրա շուրջբոլորը նրա զորքն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ