Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
Ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնվի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։
երբ քեզ վրա էին հենվում, նրանց ձեռքն էիր խրվում, իսկ երբ ամեն ձեռք քեզնից էր բռնվում, երբ քեզ վրա էին հենվում, ջարդվում էիր և նրանց բոլորի մեջքը կոտրում”»։