Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։ |
Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։
Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։
Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,
Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,
Այդ ժամանակ ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս։
Հավատո՛վ, երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից։
Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։
Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Սամուելը տեսավ Սավուղին, և Տերն ասաց նրան. «Ահավասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թե՝ “Նա է իշխելու իմ ժողովրդին”»։