Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։


Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։


Լիայի աչքերը հիվանդ էին, մինչդեռ Ռաքելը բարետես էր և գեղեցիկ։


Տերը նրան ասաց. “Ազնիվ և բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր տասը քաղաքների վրա”։


Այդ ժամանակ ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս։


Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է։


Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և եգիպտացիներին՝ առանձին, քանի որ եգիպտացիները եբրայեցիների հետ սեղան չէին նստում, որովհետև զզվում էին նրանցից։


Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։


Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,


Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։


Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ