Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը երկու մասի է բաժանվելու, և Տերն իր խոսքից հետ չի դառնալու ու չի զղջալու, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Նա սպառնացող է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։ |
Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
և ասելու, որ արդարությունն ու փառքը դեպի նա կգնան։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։
Ես՝ Տերս, խոսեցի։ Կգա ժամանակ, այդպես կանեմ ու հետ չեմ կանգնի, ոչ էլ կողորմեմ, ոչ էլ կսփոփեմ, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ քեզ կպատժեմ,- ասում է Ամենակալ Տերը։- Ուստի քեզ դատելու եմ ըստ քո թափած արյան, ըստ քո խորհուրդների եմ քեզ պատժելու, ո՛վ դու, պի՛ղծ ու անվանարկյա՛լ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։
Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,
որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,
բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդվեց Տերը և էլ չի զղջա. դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 109(110).4))։