Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:28
20 Խաչաձեւ Հղումներ  

“Թագավորությունը վերցնելու եմ Սավուղից և Դավթի թագավորությունն եմ հաստատելու Իսրայելի ու Հուդայի երկրի վրա Դանից մինչև Բերսաբեե”»։


Հիմա իրագործե՛ք, քանզի Տերը, խոսելով Դավթի մասին, ասել է. “Իմ ծառա Դավթի ձեռքով եմ փրկելու Իսրայելը այլազգիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։


Աստված Աբեններին այսպես ու սրանից ավելին թող անի, եթե Դավթին չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան՝ ասելով.


Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։


Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։


սակայն նա Տիրոջը չխնդրեց, և Տերն սպանեց նրան ու թագավորությունը տվեց Հեսսեի որդի Դավթին։


վերահասու է լինում անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաների, որ թիվ ու հաշիվ չունեն։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին՝ որպես թագավորի, որի մասին և վկայելով՝ ասաց. “Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը” (Սաղ. 88(89).21)։


Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։


բայց հիմա քո թագավորությունը այլևս չի շարունակվելու։ Տերն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտրի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։


Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։


Սավուղը զայրացավ այդ խոսքերի համար և ասաց. «Բյուրը Դավթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է պակասում, բացի թագավորությունից»։


Եվ երբ Տերն իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի և քեզ, ըստ իր պատգամի, Իսրայելի առաջնորդ հաստատի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ