Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։ |
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝
Այն ժամանակ նա ասաց Իսրայելի բոլոր մարդկանց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը մյուս կողմը կկանգնենք»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։
Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք իմ ու իմ Հովնաթան որդու վրա, և ում վրա որ Տերը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկվի»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Թող քո ասածը չլինի»։ Սավուղն ստիպեց ժողովրդին, և նրա ու նրա որդի Հովնաթանի վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Հովնաթանի վրա։