Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:41 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:41
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել


Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։


Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։


Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։


Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։


Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։


Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ