Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ40 Այն ժամանակ նա ասաց Իսրայելի բոլոր մարդկանց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը մյուս կողմը կկանգնենք»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ40 Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։ Տես գլուխը |
Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։