Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։ |
Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
Օ՜, որդյա՛կ, Աստծու խոսքերն են, առաջնեկդ, քեզ եմ ասում, որդյա՛կ. Օ՜, որդյա՛կ, որովայնիս պտուղ. Օ՜, որդյա՛կ, իմ ուխտերի զավակ։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկն ուխտ անի Տիրոջը, ապա իր անձի համար պիտի վճարի Տիրոջը.
Իսրայելը Տիրոջը ուխտեց՝ ասելով. «Եթե իմ ձեռքը հանձնես այդ ժողովրդին, նրան ու նրա քաղաքները կկործանենք»։
Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ։ Այդպիսով քահանան թող քավի նրա մեղքը, որ ձեռք էր բերել դիակի հետ շփվելուց, և նույն օրն իսկ ենթական թող կրկին սրբագործի իր գլուխը
Իր ուխտի ողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա՝ իր գլխի մազերն աճեցնելով
որովհետև դու ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից»։
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,
Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։