Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Իր ուխտի ողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա՝ իր գլխի մազերն աճեցնելով

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 6:5
9 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


նա ամեն ինչ սրտանց պատմեց նրան և ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»։


որովհետև դու ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից»։


Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մեջ, վարսավիր կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ գիսակները։ Նա սկսեց թոշնել, և նրանից գնաց նրա զորությունը։


Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։


Իր ուխտի ողջ ընթացքում նա որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է օգտագործի՝ ո՛չ գինի, ո՛չ էլ չամիչից մինչև կորիզ։


Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նոսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ