22 Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։
22 Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։
Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։
Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։
Հակոբը բարկացավ Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե ես եմ Աստված, որ քեզ ամուլ դարձրեց»։
Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
Եվ իրենց թշնամիները նեղեցին նրանց, Եվ խեղճացան նրանց ձեռքերի ներքո։
Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
Դրանից հետո նա աղջիկ ծնեց և նրա անունը դրեց Դինա։
Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։