1 Օրհնություն Դավթի 1 Օրհնություն Դավթի Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։ Ալեֆ ԲեթԲեթ 2 Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը Հավիտյանս հավիտենից։ ԳիմելԳիմել 3 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։ ԴալեթԴալեթ 4 Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը Եվ պատմեն քո զորությունները։ ՀեյՀեյ 5 Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից Եվ քո հրաշագործությունները պատմեն։ ՎավՎավ 6 Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը Եվ քո մեծությունը։ ԶայնԶայն 7 Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն Եվ ցնծան քո արդարությամբ։ ԽեթԽեթ 8 Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։ ՏեթՏեթ 9 Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը Բոլոր արարածների վրա է։ ՅոդՅոդ 10 Քո բոլոր գործերը, Տե՜ր, քեզ պիտի խոստովանեն, Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ ԿաֆԿաֆ 11 Քո արքայության փառքը պիտի ասեն Եվ պատմեն քո զորության մասին։ ԼամեդԼամեդ 12 Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։ ՄեմՄեմ 13 Քո արքայությունը ողջ հավիտենականության Արքայությունն է, Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։ ՆունՆուն 13ա Տերը հավատարիմ է իր բոլոր խոստումներում Եվ արդար՝ իր բոլոր գործերում։ ՍամեխՍամեխ 14 Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին, Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։ ԱյնԱյն 15 Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։ ՊեՊե 16 Բացում ես ձեռքդ և հագեցնում բոլորին Քո կամքի քաղցրությամբ։ ՑադեՑադե 17 Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին Եվ սուրբ՝ իր բոլոր գործերում։ ՔոֆՔոֆ 18 Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն, Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են աղոթում։ ՌեշՌեշ 19 Տերը կատարում է իրենից երկյուղածների կամքը, Լսում է նրանց աղոթքները և փրկում նրանց։ ՇինՇին 20 Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, Բոլոր մեղավորներին կործանում է Տերը։ ՏավՏավ 21 Բերանս Տիրոջ օրհնությունները պիտի խոսի. Ամեն շնչավոր պիտի օրհնի նրա սուրբ անունը Հավիտյան և հավիտյանս հավիտենից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia