Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին, Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։


Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։


«Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։


Ամեն, ամեն տեղ գինու վրա ողբացե՛ք. ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը։


Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։


Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ։ Իսրայելի որդիները աղաղակեցին Տիրոջը։


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստվածների. Այն ժամանակ դեռևս անհայտ՝ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝ Քառասուն հազար մարդ՝ Իսրայելի մեջ։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։


Հույսդ կդնե՞ս նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է, նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր։


Պիտի ցնծամ Երուսաղեմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն և կամ գույժի ձայն չպիտի հնչի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ