ԵԶԵԿԻԵԼ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա և Տիրոջ օրը. ահա հասել է վախճանը։ Եկել է տագնապը, ծաղկել է գավազանը. գլուխ է բարձրացրել ամբարտավանությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը։ |
Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած եք, բայց ոչ գինուց։
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. չեղյալ եմ համարելու այդ առակը, և Իսրայելի տունն այլևս այդ առակը չի ասելու, որովհետև պիտի ասես նրանց, որ մոտ են օրերն ու կատարվելու են բոլոր տեսիլքների պատգամները։
Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։
Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։
Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։
Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։