Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. չեղյալ եմ համարելու այդ առակը, և Իսրայելի տունն այլևս այդ առակը չի ասելու, որովհետև պիտի ասես նրանց, որ մոտ են օրերն ու կատարվելու են բոլոր տեսիլքների պատգամները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի"”. բայց նրանց ասա՛. “Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։


Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։


Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Այս ամենի պատճառով քո մասին առակներով փսփսում են ու ասում. “Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։


Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Իսրայելում այդ ասացվածքը այլևս չի ասվելու,


«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.


Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է


Քանի որ մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ արագահաս. Տիրոջ օրվա ձայնը խիստ է և դառն՝ զորավոր կարգված։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ